slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշի այցը

2016թ. փետրվարի 10-ին գործնական այցով Փորձաքննությունների ազգային բյուրո (ՓԱԲ) էին ժամանել ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի` ԹՊԻՀ (INL) փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշը, ԹՊԻՀ (INL) բյուրոյի ծրագրերի ղեկավար Ջանել Կուրոդան և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ (INL) ծրագրի տնօրեն Ջեք Անդերսոնը։

Ողջունելով հյուրերին՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը  բարձր գնահատեց ԹՊԻՀ (INL) բյուրոյի  գործունեությունը Հայաստանում և հատկապես կարևորեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ  վերջին 10 տարիների ընթացքում ԹՊԻՀ (INL) ծրագրի շրջանակներում իրականացրած համատեղ աշխատանքները, որոնց շնորհիվ փորձագիտագական գործունեությունում հաջողվել է ներդնել համապատասխան արևմտյան ստանդարտները և մոտեցումները։ Նա նաև նշեց, որ կազմակերպությունը ներկայումս հանդիսանում է առաջատար կառույց Հայաստանի Հանրապետությունում, որն ունի բավարար գիտագործնական պոտենցիալ, հագեցած նյութատեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև արդյունավետ իրագործում է գիտահետազոտական, գիտագործնական, գիտաուսումնական և վերլուծական աշխատանքներ փորձաքննություններ իրականացնելիս: Այնուհետև ՓԱԲ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն  այցելեցին կազմակերպության փորձագիտական բաժիններ` հատուկ ուշադրություն դարձնելով բաժիններում գործող փորձագիտական տեխնոլոգիաների և տեխնիկական սարք-սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև ծանոթացան փորձագիտական հետազոտություններ կատարելու ընթացքում կիրառվող մեթոդներին և տեխնոլոգիաներին:

Հանդիպման ընթացքում տնօրենի կողմից նշվեց նաև ՓԱԲ-ի աշխատակիցների ակտիվ մանսակցությունը Քրեագիտական լաբորատորիաների տնօրենների ամերիկյան ասոցիացիայի (ASCLD) կողմից դեռևս 2014թ.-ից պարբերաբար կազմակերպվող վեբինարներին (առցանց սեմինարներին), որոնք ներկայումս շարունակվում են՝  2015-2016թթ. ընթացքում արդեն իսկ իրականացվել են թվով ութ վեբինարներ (առցանց սեմինարներ) այդ կառույցի հետ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվեց անհրաժեշտ տեղեկատվական նյութեր, այդ թվում` յուրաքանչյուր բաժնի կողմից  որոշ գիտական ուղղություններով իրականացված գիտական և փորձագիտական տվյալներ: Միևնույն  ժամանակ ներկայացվեց նաև համապատասխան փորձագիտական բաժիններում առկա հիմնական սարք-սարքավորումների ցանկը, դրանց ներկայիս վիճակը և հատուկ նշվեց, որ սարք-սարքավորումներն առանց բացառության գտնվում են սարքին վիճակում:

Այցելության ժամանակ պատվիրակության անդամների հետ ԹՊԻՀ (INL) ծրագրի հետ հետագա համագործակցության նպատակով քննարկվեցին մի շարք արդիական այդ թվում մեր տարածաշրջանի համար կարևոր գիտական ծրագրեր առանձին գիտագործնական ուղղությունների թեմաներով, որոնք վերաբերում են քրեագիտության, դատափորձագիտության,  քրեաբանության արդի հիմնախնդիրներին։

Հանդիպման ավարտին Ջեյմս Վոլշը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատականի աժանացրեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի վերջին 10 տարիների ընթացքում էական ձեռքբերումները:

28 Դեկտեմբեր 2016

Snow